ԱՄՆ բնակիչ Էնթոնի Օլիվերը դատի է տվել դերասանուհի Ջեյմի Լուներին, ով իբր անառակաբարո գործողություններ է թույլ տվել իր նկատմամբ 1998 թվականին մի տղամարդու հետ միասին, երբ ինքը 16 տարեկան է եղել: Օլիվերը կնոջից 250 միլիոն դոլար է պահանջում՝ որպես բարոյական փոխհատուցում:

Տղամարդու խոսքերով՝ նա հայտնվել է Լուների կազմակերպած երեկոյին նրա տանը իր եղբոր և դերասանուհու վիզաժիստի ծանոթության շնորհիվ: Ինչ-որ մի պահի դեռահասը մենակ է մնացել դերասանուհու և նրա վիզաժիստի հետ, նրանք խմել և շփվել են մի քանի ժամ շարունակ: Դրանից հետո Ջեյմի Լուները իբր նրան մետամֆետամին է տվել:

Ինչպես նշել է հայցվորը, դերասանուհին հանվեցրել և սկսել է օրալ գուրգուրել իրեն, իսկ հետո նրանց է միացել նաև վիզաժիստը: Տուժողը նաև ավելացրել է, որ միջադեպի պատահական վկան է դարձել իր եղբայրը:

Օլիվերը գտնում է, որ միջադեպն ազդել է իր հոգեկանի վրա, ինչի պատճառով ինքը մինչև հիմա չի հասկանում՝ տղամարդի՞կ են իրեն դուր գալիս, թե՞ կանայք: Դրա արդյունքում նա հարբեցող է դարձել:

Լուների փաստաբանն անհիմն է անվանել մեղադրանքները և ենթադրել, որ սա դրամաշորթության փորձ է: Նա նաև ավելացրել է, որ Էնթոնի Օլիվերը մշտապես դատվում է ինչ-որ մեկի հետ. վերջին ութ տարիների ընթացքում նա 27 տարբեր հայց է ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել