Yerkir.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ում վիզա չեն տրամադրի ռուսաստանցի դիվանագետների, որոնք պետք է փոխարինեն արտաքսված գործընկերներին.հայտնում է РИА Новости-ն:

«Այո, իսկապես, 7 մարդ ոչ ցանկալի անձ է հայտարարվել: Եվ (Բրյուսելում) հայտարարեցին, որ վիզա չեն տրամադրի ևս երեք աշխատակցի»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ռուսաստանցի 7 դիվանագետի արտաքսելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել