«Վարչապետի նշանակվելուց հետո` 15-օրյա ժամկետում, ձևավորվելու է ապագա կառավարությունը: Կառավարության այս աշխատակազմը գործելու է մինչև նոր աշխատակազմի ստեղծումը, որը սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և, ընդհանուր առմամբ` կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի: Սա նշանակում է, որ գործող աշխատակազմից ոմանք մնալու են անգործ: Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին տեղափոխել կառավարության աշխատակազմ, այդ թվում` խոսնակին, լրատվականի պետին, ռեֆերետներին: Այդ պատճառով էլ Կարեն Կարապետյանի հայեցողական պաշտոններ զբաղեցնող թիմակիցներն արդեն աշխատանք են փնտրում, քանի որ ոչ բոլորը կմնան ապագա աշխատակազմում: Նրանց ապագայի մասով դեռ քննարկումներ չկան, սպասում են հիմնական դերակատարների վերադասավորմանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: