Երգչուհի Օլգա Բուզովան կմասնակցի նոր հայտնի շոուին: Այս մասին հաղորդում է Teleprogramma.pro-ն:

Հեռուստաաստղ Օլգա Բուզովան գրեթե մեկուկես տարի է, ինչ նախանձելի հարսնացուի կարգավիճակում է: Հիշեցնենք, որ նա նախկինում եղել է հայտնի ռուս ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի կինը, ով այս տարի ամուսնացել է երիտասարդ մոդելի հետ:

Օրերս համացանցում լուրեր են պտտվում, որ դերասանուհին կդառնա «Холостяк» հայտնի շոուի հերոսուհի, որտեղ նա կընտրի իր տղամարդուն՝ մասնակիցների շրջանում: Ամենայն հավանականությամբ նախագծի առաջին նկարահանումը էկրան կբարձրանա աշնանը: Հայտնի է‚ որ նկարահանումները տեղի կունենան Եվրոպայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել