Melanya PetrosyantsՂարաբաղյան պատերազմում հաղթեցինք, հաղթեցինք, բայց այդպես էլ ավարտին չհասցրեցինք: Կիսատ թողեցինք:Վերջնական հաղթական լուծումը թողեցինք մեր երեխաներին: Փաստ է, պատերազմը չի ավարտվել:
2008-ին հավաքվեցինք Ազատության հրապարակում, պայքարեցինք, պայքարեցինք: Մարտի 1 ունեցանք, 10 զոհ տվեցինք: Կիսատ թողեցինք, տուն գնացինք:
2o13-ի ապրիլի 9-ին կանչով հավաքվեցինք -եկանք մարզերից, գյուղերից, նույնիսկ՝ ռուսաստաններից, կանգնեցինք, կանգնեցինք, աղոթք արեցինք, մոմ վառեցինք: Ինչի համար, որ հավաքվել-եկել էինք, կիսատ թողեցինք, գնացինք տուն:
Հիմա էլ ձեր կանչով հավաքվել, գնում ենք քաղաքապետ ընտրելու;
Ժողովրդի « առաջնորդներից» մեկը գնացել էր Մոսկովից հաղթանակ բերելու:Տեսնես , այնտեղ գոնե ականջին ասել էին, թե ով է դառնալու մեր կիսատ քաղաքագլուխը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել