Ու ես այդպես էլ մինչև հիմա չկարողացա պատկերացնել, թե թշնամու փորձառու ահաբեկիչների դեմ մեր երիտասարդ ու նոր կյանք մտած տղերքը ինչպե՞ս մարտի բռնվեցին: Տղերքը, որոնցից շատերը աչքի չէին ընկնի ֆիզիկական տվյալներով իրար հետևից գետնին էին տապալում թշնամիների աժդահա ջանդակները... Երևի իրենք նույնպես կյանքում չեն պատկերացրել, որ նման օր կգա: Կգա այն օրը, երբ հայրենիքի խաղաղության համար պետք է մի քանի մետրի վրա թշնամու հետ մարտի բռնվեն ու այդ պահին ամբողջ երկրի ճակատագիրը մենակ իրենց ձեռքերում լինի:

Ես երկար ժամանակ նայել եմ զոհված տղերքի նկարներին, բոլորի դեմքի ամեն միլիմետրը փորձում էի անգիր անել: Նայել եմ նաև թշնամու զինվորների նկարները, որոնք իսկական մարդասպանի տեսք ունեին: Մեր պայծառ տղերքը դրանց հետ հավասար կռիվ են արել:

Երբ մենք բոլորս քնած էինք, մեր հողի վրա արյուն էր թափվում: Հողն այնպես էր տաքացել, որ քիչ էր մնում՝ մեջտեղից ճղվեր:

Թող սահմանին միշտ խաղաղ լինի, զենքերը միայն զորավարժարաններում կրակեն, մեզ այլևս հերոսներ պետք չեն, գոհ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել