Բաղադրիչներն այնքան պարզ են, որ հաստատ կգտնվեն յուրաքանչյուրի խոհանոցում:

Բաղադրիչներ

1. Պինդ պանիր – 200 գ
2. Սամիթ – 100 գ
3. Թթվասեր – 200 գ
4. Ձու – 2 հատ
5. Ալյուր – 2 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ՝ ըստ ցանկության
7. Բուսայուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Միջին քերիչով անցկացնել պանիրը և տեղավորել խորը թասի մեջ:

2. Պանրին ավելացնել ձու, թթվասեր, սամիթ, աղ և պղպեղ: Լավ խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:

3. Տապակը լավ տաքացնել, բուսայուղ լցնել և ավելացնել ստացված զանգվածը: Տապակն անմիջապես ծածկել կափարիչով:

4. Երբ մի կողմը լավ տապակվի, բարձրացնել կափարիչը, շրջել խաչապուրին և տապակել մյուս կողմից՝ արդեն առանց ծածկելու: Ամեն կողմից տապակել 5-7 րոպե:

5. Արագ խաչապուրին պատրաստ է: Մնում է միայն կտրել և մատուցել:

Պատրաստեց՝ Անի Գաբուզյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել