Երուսաղեմ քաղաքում է գտնվում քրիստոնյաների ամենահին և ամենանվիրական Սրբոց Հակոբյանց վանքը, ուր Քրիստոսի աշակերտներից ընտրված առաջին եպիսկոպոսը՝ Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալը, հաստատել է իր աթոռը: Այս վանքում է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքական աթոռն իր միաբանությամբ: Երուսաղեմի հայոց պատրիարքության առաջին եպիսկոպոս Ս. Հակոբոս Տյառնեղբոր գահը` Ս. Աթոռը, զարդարվել է 1680 թվականին, Եղիազար Այնթափցի պատրիարքի ժամանակ և նորոգվել է 1812-ին` Թեոդորոս Վանեցի Պատրիարքի օրոք: Տարվա մեջ միայն մեկ անգամ՝ Սուրբ Աթոռի տոնին, օրվա պատրիարքն իրավունք ունի բարձրանալու Սուրբ Հակոբոս Տյառնեղբոր գահի պատվանդանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել