operativ.am-ը գրում է

Մարտի 29-ին, ժամը 19:28-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 3-րդ կմ-ում «Opel Astra G» մակնիշի 35 QF 711 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել հարակից ձորակը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը՝ 1982 թ. ծնված Է. Ս.-ը և 1983 թ. ծնված Վ. Ս.-ը հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել