Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում է գտնվում Պատանատեղին, ուր խաչից իջեցնելուց հետո դրեցին Քրիստոսին, անուշահոտ յուղերով օծեցին, ապա փոխադրեցին վիմափոր գերեզման:

Ամեն տարի Մեծ Պահքի սկզբում լետինները Պատանատեղիի դիմաց երկոտանի աստիճան են դնում և վերցնում են Զատիկից 40 օր հետո: Այդ աստիճանն ընդունված է երեք ազգերի կողմից որպես լատինների սեփականություն և 1958 թվականին նորոգման առթիվ կատարված գրավոր համաձայնության մեջ ևս հիշված է այդ մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել