Կալիֆորնիայի գիտնականները հատուկ չիպ են ստեղծել, որը լավացնում է մարդու հիշողությունը: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Journal of Neural Engineering գիտական ամսագրում:

Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք «մտնել» մարդու հիշողության մեջ, ուժեղացնել այն և ստիպել ուղեղին հիշել: Նույնիսկ եթե մարդը հիշողության հետ խնդիրներ ունի, մենք կարող ենք գտնել նրա հիշողության կենտրոնի այն մասերը, որոնք սխալ են աշխատում, և շրջանցել դրանք, օգտագործելով նեյրոնների ճիշտ շղթաները,- պատմել է գիտնական Ռոբերտ Հեմթսոնը՝ Վեյք-Ֆորեստի համալսարանից:

Ամերիկյան գիտնականներին այս հարցում օգնել են կամավորները, ում, էպիլեպտիկ օջախների հեռացման վիրահատությունից առաջ, էլեկտրոդներ են ներպատվաստել: Արդյունքում գիտնականները հետազոտել են մարդկանց նյարդային բջիջների աշխատանքը:

Կիբերչիպի էֆեկտիվությունը ստուգել են՝ մասնակիցներին առաջարկելով ուշադրության պարզունակ խաղ խաղալ: Արդյունքում, «հիշողության ուժեղացուցիչի» շնորհիվ՝ կամավորների մոտ մեկ երրորդով ավելացել է ճիշտ պատասխանների քանակությունը:

Ինչպես նշել է Հեմփսոնը, իր գործընկերների այս մշակումը օգնելու է Ալցհեյմերի հիվանդությամբ և ծերունական դեմենցիայով տառապող մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել