Բարի լույս, դեռ մի երեք ժամ էլ քնող աշխարհ:
Երջանկության ռեցեպտը:
1. Քնել շուտ, արթնանալ շուտ, համակարգչով ապուշություն անելու տեղը փող աշխատել, մաքրել տունը ամեն օր, նույնիսկ եթե երեկ ուբոՌկա եք արել, նորոգել ցանկացած մանրուք, գտնել արվեստի գործեր ու զարդարել բույնդ, ունենալ 2 ճամպրուկ մեկում հագուստդ, մյուսում գիտելիքներդ ու կոշիկներդ, քանի որ կոշիկը գիտելիքի հետ է կապված, վատ կոշիկ ունեցողը չգիտի փող աշխատել, ուրեմն խելք էլ չունի:
2. Չբամբասել, չշատախոսել հեռախոսով, մաքուր լինել ու զերծ ցանկացած աղտից, չքննարկել ոչ մեկի ունեցած-չունեցածը, կամ չունեցած-ունեցածը:
Չնեղանալ, մարդիկ տարբեր են, չարը դուրս հանել մյուս ականջից, բարին թողնել ներսդ ու բարուն թանկացնել: 
3. Համեղ պատրաստել իմանալ, ով դա համեղ է անում, ինքն էլ համեղ է:
4. Վաճառել անպետք բաները, շատերին դրանք պետք են: 
5. Նվերներ անել ծնողիդ, բացիկներ տոներին, գումար չտոներին, գտնել ու սովորել լսել կարգին երաժշտություն, փողը քամուն չտալ, իսկ տալուց իմանալ, որ լավ բանի է ու մեկին ծառայում է:
6. Շաբաթը մեկ այցելել լողավազան, ինչ-որ խոհանոց, քայլել արձանների մոտով, ուսումնասիրել փողոցները ու մարդկանց, կարել, նկարել, պարել, երգել, մի պահ գնալ ոտքով հեռու բոլորից ու ամեն ինչից ու մտածել, զգալ եղածի արժեքը:
7. Նախանձով ու չարով լցված մարդկանցից հեռու, նրանք քայքայում են մեր ստամոքսն ու մարմինը:
8. Թեկուզ կամավոր պարապել չունեցող երեխեքի հետ, փոխանցել իմացածդ, հույս տալ նրանց ու նրանց ծնողներին:
9. Տեղյակ լինել երկրիդ անցուդարձից, չմեկնաբանել պոլիտիկան, չբանավիճել ու ժամանակ չմեռցնել էդ հարցով: 
10. Սովորել գոնե երկու լեզու և արամեերեն ու եբրայերեն /անձնական ռեցեպտ է:/:
11. Փոխել ու եթե փոփոխել մենակ դեպի լավը, ընտրել լավը, կանգնել ու մեռնել լավի համար, գիտակից լինել հարթելու ճամփաները ու չկորցնելու լույսը:
Հ.Գ. Եվ ռեցեպտի ավարտը, եթե դուք էսքանը անեք, ուրեմն արդեն երջանիկ կլինեք, եթե ունեք ընտիր է, եթե չէ, շուտով կունենաք ձեր հոգու ուղիղ կենտրոնում մեկին, որ էդ ամենը ձեր հետ կտանի ու կկառուցի, դուք էլ չմոռանաք կառուցել իրենը իր հետ, կիսելով ու կրկնապատկելով: Երջանիկ եղե՛ք խունկ կվառեք, կիրակի է :))
Գնացինք Աջափնյակ :)) Մեյիսի 5-ն է, ինչու մԵյիս, մայաների լեզվով կուկուռուզին maize են ասում, կախարդական բառ, Մեյիզ, ադի-բուդի էլի, այսօր Ադի-բուդիի 5-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել