Աղջնակի անձնական կյանքը, Արցախում հայտնվելը, զբոսնելու նպատակը և այլն, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ինչպես նաև չի հետաքրքրում ոչ ոքի անձնական կյանքը: Սակայն երբ աղջնակը բարձրաձայնում է իր հետ կատարվածը, ձեռքի հետ էլ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք հանրության համար անընդունելի են, սակայն իրականության հետ աղերս ունեցող են, պետք է անդրադառնալ դրան: Լավ, հերթով գամ...

Աղջնակն ասում է, որ ոստիկաններն ասել են՝ գնա, Հայաստանումդ կամ Երևանումդ օրենք պահանջի, կամ նմանատիպ մի բան... Իրականում այս խնդիրը՝ տարածաշրջանով տարբերակելը, կա յուրաքանչյուրիս մեջ: Օրինակ՝ Երևանում արդեն մեկ-երկու սերունդ բնակվողներից հաճախ կարող ես լսել՝ եսիմ որ ռայոնից եկածա, գեղերից եկած են, կամ գյումրեցուն, քյավառցուն և այլն, հարցնես՝ որտեղից ես, կասի՝ մարդը որտեղից ա լինու՞մ, ու էսպես ակամայից կվիրավորի այլ բնակվայրերում բնակվողներին:
Եթե մի քիչ հետ գնանք, 88-ի հայտնի դեպքերից հետո, երբ Հայաստանը լցվեց Ադրբեջանից գաղթած հայերով, մենք սկսեցինք այդ մարդկանց վերաբերվել որպես երկրորդ ու երրորդ սորտի մարդկանց՝ արհամարական նրանց անվանելով կիրովաբադցիք, բաքվեցիք, իսկ եթե այդ մարդիկ մի քիչ շատ էին բողոքում իրենց վիճակից, մեր պետական մարմինների աշխատողները հաճախ ասում էին՝ հետ գնացեք, որտեղից որ եկել եք...

Իսկ եթե մի քիչ էլ հետ գնանք, երբ հայրենադարձություն էր, ու սկսեցին Հայաստան գալ սփյուռքահայերը, մենք նորից իրենց տվեցինք արհամարական «ախպար» անվանումը: Այդ ժամանակ նույնպես դժգոհում էին, թե ախպարներն եկան, լցվան: Իսկ եթե ավելի հետ գնանք ու հասնենք մինչև 1915թ. , ապա ականատես կլինենք «յաբանջի» բառին, որով տեղաբնակներն արհամարական անվանել են Արևմտյան Հայաստանից գաղթածներին, ու հիմնականում գյուղերում է այս երևույթը տարածված եղել: Մինչև հիմա էլ կան մարդիկ, որ ասում են, օրինակ, յաբանջիի Արմոն և այլն, իսկ յաբանջին դա նույն օտարականն է... Այս տարբերակման խնդիրը մեր մեջ կա, ես վստահ եմ, որ այդ աղջնակին, եթե երևանյան փողոցներում մեկն ու մեկը, ասենք, մի միջին տարիքի հայ կին մոտենա ու ասի՝ աղջիկ ջան, էս ո՞նց ես հագնվել, կամ ասի՝ աղջիկ ջան էս ի՞նչ պիրսինգա, կամ մազերդ էս ի՞նչ գույնա, ինքը շատ կոպիտ կասի՝ էս ո՞վ ա էս գեղցին՝ վիրավորելով գյուղացիներին (միգուցե չասի, այլ արհամարական ժպտա ու որևէ այլ ռեպլիկ թողնի, որով նորից կվիրավորի մարդուն)...

Արցախում ևս կա այս խնդիրը՝ տարբերակում դնել իրար մեջ՝ ըստ բնակավայրերի, ասել, որ՝ չէ, չկա տենց բան, էդ նշանակում ա, որ ոչ մի բանից էլ խաբար չես ուրեմն, բայց դա տեղայնացված չէ, դա յուրահատուկ չէ միայն Արցախին, այլ ողջ Հայաստանին ու հայ ազգին։

Իսկ հիմա՝ աղջնակի կողմից թիրախավորված երկու հարցի մասին: Աղջնակը թիրախավորել է ոստիկանությանը և Արցախի ՄԻՊ-ին:
Արցախի ոստիկանության հետ ինքս բազմիցս առնչվել եմ, հատկապես ճանապարհային ոստիկանության հետ, ինձ վրա շատ քաղաքակիրթ ոստիկանների տպավորություն են թողել, բայց հնարավոր ա, որ աղջնակի մասով այլ է եղել, չեմ բացառում: Ուղղակի փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ չի դիմել նույն պահին կամ հաջորդ օրը ԱՀ դատախազություն, այլ այսօր է դիմում, այն էլ՝ ՀՀ դատախազությանը, այն էլ՝ լրատվամիջոցներով հանդես գալուց հետո (առաջ): Սրանք այնպիսի հարցեր են, առանց որոնց պատասխանների չեմ կարող թեման առաջ տանել:
Իսկ հիմա՝ ՄԻՊ-ի մասով: Ընդհանրապես, ՄԻՊ-ին են դիմում, երբ սպառում են բողոքելու հնարավոր բոլոր աղբյուրները, կամ երբ անհրաժեշտ է անհապաղ արագ արձագանքման խումբ: Բայց Ստեփանակերտում տեղի ունեցած դեպքի մասով դիմում է Շուշիում տեղակայված ՄԻՊ գրասենյակ, երբ հենց իր կողքի շենքում է գտնվում, ասենք՝ դատախազությունը:

Այստեղ ես տեսնում եմ կառույցներին հեղինակազրկելու կոնկրետ հանձնարարության կատարում: Գաղտնիք չէ, թե ՄԻՊ-ն ինչ հսկայածավալ աշխատանք է կատարում Արցախի համար միջազգային արենայում: Հենց այս ՄԻՊ-ի շնորհիվ է, որ Արցախը միջազգային կառույցները ճանաչում են չճանաչված պետությունների մեջ ամենաժողովրդավար պետությունը...

Հ.Գ. Իսկ տեսանյութի քոմենթներում Հայոց բանակին կպնելը, Հայոց բանակի զինվորի կամավոր Արցախում ծառայելը միջազգային դատարաններում բողոքարկելու մասին նամյոկները առնվազն բոզի տղություն ա...

Հ.Գ.Գ. Ամեն բառիս համար պատասխան տվող եմ դեմ առ դեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել