Իդեալական կստող կիսաշրջազգեստ ունենալը կարևոր է յուրաքանչյուր աղջկա համար, սակայն որոշ մոդելի կիսաշրջազգեստներ կարող են չհամապատասխանել կոնկրետ կազմվածքի:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես ընտրել կատարյալ նստող կիսաշրջազգեստ՝ կազմվածքի տեսակից ելնելով:
#1 Բանան
Այս տեսակ կազմվածքի պարագայում մարմինը կրծքից կոնքեր գրեթե նույն կերպ է իջնում, ծալքավորումներ և գոգավորություններ չկան: Այս պարագայում հարկավոր է փորձել ինչ-որ ծալքավորումներ հաղորդել, որպեսզի կազմվածքն արտահայտիչ դառնա: Խորհուրդ է տրվում ընտրել զանգականման մինի կիսաշրջազգեստ:
#2 Խնձոր
Այս պարագայում մարմնի ամենալայն հատվածը կրծքավանդակի շրջանն է: Որպեսզի այն բալանսի բերել նեղ կոնքերի հետ, հարկավոր է ընտրել իրանն ընդգծող և ներքևում լայնացող, ուռած կիսաշրջազգեստ:
#3 Տանձ
Այս կազմվածքի դեպքում մարմնի ամենալայն հատվածը կոնքերն են: Որպեսզի դրանք բալանսի բերեք նեղ ուսերի հետ, ընտրեք բարձր իրանով մատիտ-կիսաշրջազգեստ: Այն ուշադրություն կգրավի ձեր բարակ իրանի վրա, այլ ոչ լայն կոնքերի:
#4 Ավազե ժամացույց
Շնորհավորում ենք, դուք ունեք կատարյալ սեքսուալ կազմվածք, որի մասին երազում են միլիոնները: Եվ իհարկե, հանցագործություն կլինի այդ գեղեցկությունը չընդգծելը: Ընտրությունը կանգնեցրեք ծունկը ծածկող մատիտ-կիսաշրջազգեստների վրա և վայելեք տղամարդկանց հիացական և կանանց՝ նախանձով լի հայացքները: