Երևի ամեն մարդ իր մարմնի վրա ունի խալեր: Հին ժամանակներից մարդիկ ուսումնասիրում են`փորձելով պարզել դրանց նշանակությունը և իմաստը: Որոշ մարդիկ պնդում են, որ խալերով հնարավոր է գուշակել բնավորության գծերը և Ճակատագիրը: Խալերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մոլեոսոֆիա: Սկզբից խոսենք կանանց խալերի նշանակության մասին: Խալեր կան մարմնի բոլոր մասերում, սակայն կանանց մոտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում դեմքի վրա գտնվող խալերը:
1.Շիվայի աչքը. Այս հատվածում խալ ունեցող անձնավորությունը ունի անեզր ինտուիցիա, միտք և միստիցիզմ ուսումնասիրելու ցանկություն:
2.Աչքի աջ անկյունը. Կրքոտ, խանդոտ, դյուրագրգիռ բնավորություն:
3.Աջ կոպ. Պոետիկ բնավորություն, ինտելեկտուալ մասնագիտությունների հակում:
 4.Աջ աչքի տակ. Այս խալը մեծ սիրո և ամուսնական հավատարմության վկայությունն է, ինչպես նաև զգացմունքայնության և առատաձեռնության:  
 5. Փոփոխական, խճճված խառնվածք և կարճատև սիրավեպեր:
 6.Ճանապարհորդելու ձգտում, երևակայություն, արվեստ:
 7.Չարդարացված խանդ, եսակենտրոն բնավորություն:
8.Ձախ աչքի տակ. Անսահման զգացմունքայնություն: Ամուսնական կյանքը լի է անհանգստություններով:
9.Ձախ աչքի անկյունը. Սիրո հարցերում չարդարացված մեղքի զգացում և վիճաբանության հակում:
10.Ձախ կոպ. Հիանալի հիշողություն, դիվանագիտություն:
11.Քթի ծայր. Բարդ սիրային հարաբերություններ, արգելված պտուղը ճաշակելու ցանկություն, անլրջություն:
12.Խճճված, սենտիմենտալ կապեր, կինն ամբողջովին տրվում է կրքին:
13.Հաճախակի վեճեր, հիստերիաների հակում: Գրավչություն: Մարմնական սերը գերակայում է պլատոնական սիրո նկատմամբ: Մեծ սեքսուալ ախորժակ:
14.Միստիկ, անբացատրելի մտածելակերպ, տիեզերական սիրո զգացում և միանգամայն յուրահատուկ Ճակատագիր:

15.Անկախություն, սեր դեպի ճանապարհորդություններն ու արկածները:
16.Մայրանալու ձգտում, առատաձեռնություն, հավատարմություն:
17.Քթի ձախ կողմը. Անհավանական գայթակղություն, անսովոր պահվածքի և աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում հայտնվելու միտում:
18.Զգացմուքների հաղթանակը բանականության հանդեպ: Երևակայություն և օրիգինալություն:

19.Խանդ, միակ և մեծ սիրո ձգտում:
20.Բարդ բնավորություն, դեպրեսիաների միտում:
21.Փոփոխականություն ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ սիրային հարցերում և իհարկե խճճված կապեր:
22.Ընդգծված էրոտիզմ, սեքսուալություն և անհավատարմություն:
23.Պարզ միտք, կարգ ու կանոն կյանքում:
24.Ստորին շրթունքի տակ. Դու ունեք փխրուն բնավորություն, առողջություն և խոցելիություն:
25.Կզակ. Ավանդական, ամուր ընտանիք կազմելու իղձ: Հաճելի, հավասարակշռված անձնավորություն: Հանգիստ կյանքի և պահպանողական հայացքների ջատագով:
 Կրծքի վրա. Եթե աջ կողմից է, ապա ձեր կյանքը խիստ անկանխատեսելի է, հաջողությունը կարող է փոխվել փլուզման: Եթե ձախ կողմից է, ապա կինը անկեղծ և բոցավառ է սիրո մեջ:
 Պտուկի վրա. Այդքան էլ լավ նշան չէ: Այս խալը զգուշացնում է հնարավոր հիվանդության մասին: Եթե ձախ պտուկի վրա է, ապա կինը ենթակա է սիրտ-անոթային հիվանդություննրի: Եթե աջի վրա` կարող է դժբախտ պատահար տեղի ունենալ, որի արդյունքում կինը կդառնա հաշմանդամ:
 Որովայնի վրա. Այսպիսի կանայք իրենց  կրքի ստրուկը կարող են դառնալ: Ամբողջովին կախված են իրենց ցանկություններից: Հաճախակի փոխում են իրենց սեքս-ընկերներին: Որկրամոլություն:
 Գոտկատեղի վրա Այս խալը ձեզ կպարգևի բազմաթիվ երեխաներ: Ինչքան մեծ է այն, այնքան ավելի շատ սերունդ կունենաք:
Ուսերի վրա Աջի վրա` հաջող կարիերա, ձախի վրա`ֆինանսական խնդիրներ:
Կոճի վրա.
Անկախություն, աշխատասիրություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել