Մեր օրերում խաղամոլությունն ամենատարածված հիվանդություն կախվածություններից է: Այս հիվանդությամբ տառապում են տարիքային և սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդիկ: Շատ մարդիկ նախանձելի հաստատակամությամբ գալիս են խաղատուն և ինքնակամորեն հրաժարվում իրենց փողերից, սակայն այդ նույն հաստատակամությամբ չեն կարողանում դուրս գալ այնտեղից: Խաղամոլ մարդը գերի է իր ցանկություններին, իսկ իմաստությունն ասում է, որ կրկին հաղթում է նա, ով կառավարում է իր անձը: Առաջին խաղային մեքենաներն ի հայտ են եկել XIX դարում`1887 թվականին, Ամերիկայում: Այդ մեքենան ուներ հետաքրքիր անվանում` «Ազատության զանգ»: Հեղինակը գերմանական ծագում ունեցող ամերիկացի Չառլզ Ֆայն է:

Այս ավտոմատներն օգնագործվում էին ժամանցային հաստատությունների տնօրենների կողմից՝ ավելի շատ հաճախորդներ ապահովելու համար: Ամենամեծ գումարը, որ կարելի էր հաղթել այս ավտոմատով, 10 կոպեկն էր: 1891 թվականին Նյու Յորքի երկու բնակիչներ՝ Սիտտմանը և Պիտը, ստեղծեցին խաղային մեքենա՝ նախատեսված պոկեր խաղալու համար: Սակայն մինչև ավտոմատների ստեղծումը՝ 1748 թվականին, Եվրոպայում բացվել էր առաջին խաղատունը: 1765թ. խաղատուն է բացվել նաև Փարիզում: Խաղամոլությունը տանում է կործանման․ կուտակած պարտքերը խաղամոլի ամենամեծ խնդիրը չեն:

Խաղադրույք կատարող մարդը կորցնում է ոչ միայն իր փողերը, այլև՝ երջանկությունը, ընտանիքը, մտերիմներին, ընկերներին: Սակայն ինչպես գրեթե բոլոր հիվանդությունները, այս հիվանդությունը նույնպես բուժելի է: Դժվար, բայց այնուամենայնիվ բուժելի է: Համենայն դեպս, այդպես են հուսադրում բժիշկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել