168.am-ը գրում է.
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի մի շարք շրջաններում մարտի 23-ի առավոտյան եղել են տեղումներ կարմիր եւ գորշ գույնի ձյան եւ անձրեւի տեսքով:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Կրասնոդարի երկրամասային հիդրոօդերեւութաբանական կենտրոնի ղեկավար Անդրեյ Բոնդարը: «Ամպամած ճակատը երկրամասի տարածք է եկել Միջերկրական ծովի՝ Կրետե կղզու եւ Հյուսիսային Աֆրիկայի կողմից, որտեղ ավազամրրիկներ են արձանագրվել:
Փոշու մասնիկները խտացել են մթնոլորտում, եւ գունավոր անձրեւ է տեղացել»,- ասել է Բոնդարը: Նա ընդգծել է, որ տեղումները «քիմիական չեն եւ վտանգ չեն ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար»: Բացի դրանից, սոցիալական ցանցերի օգտատերերը գունավոր ձյան մասին են հայտնում Սոչիի «Ռոզա Խուտոր» առողջավայրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել