Գեղեցկությունը զոհեր է պահանջում. յուրաքանչյուրը, ով ավելի քան 5 րոպե քայլել է բարձրակրունկներով, վստահորեն կհաստատի դա։ Մենք երբեք չենք ուզում զոհել մեր հարմարավետությունն էլեգանտ տեսք ունենալու համար, և այդ պատճառով ձեզ ենք ներկայացնում բավականին օգտակար հնարքներ, որ զգալիորեն կհեշտացնեն բարձրակրունկներ հագնելը։

1. Որևէ հաստ կտորով շփեք կրունկների վերևի մասի հղկաթուղթը, որպեսզի խուսափեք սայթաքելուց, երբ, օրինակ, պարում եք։

2. Ամենահեշտ հաքը. կոշիկների մեջ սիլիկոնե գելից ներդիրներ տեղադրեք, որը թեթևացնում է ճնշումն ու կոշիկը դարձնում շատ ավելի հարմարավետ՝ լինի դա բարձրակրունկ, թե ցանկացած այլ կոշիկ։

3. Կոշիկների վրա վարսահարդարիչ պահեք․ տաքությունը փափկացնում է մատերիալը։ Բայց չափը չանցնեք, որպեսզի այն չվնասեք։

4. Եթե վարսահարդարիչ օգտագործելը նյարդայնացնում է ձեզ, դուք կարող եք սառեցնել կոշիկները։ Դրանց առջևի մասում ջրով լի պարկեք տեղադրեք ու մի գիշեր թողեք սառցարանում։

5. Իսկ եթե դեմ եք ջերմաստիճանի հետ կապված ցանկացած մեթոդի, փորձեք այս մեկը. բարձրակրունկները հագեք հաստ գուլպաներով ու մի փոքր քայլեք այդպես։

6. Դեզոդորանտը ևս օգնում է (իհարկե, թափանցիկը)։ Այն թույլ չի տա, որ կոշիկը ցավեցնի կամ գրգռի մաշկը։

7. Կոշիկ գնելու գնացեք գիշերը կամ օրվա սկզբում երկար գնումներից հետո գնալու փոխարեն, որովհետև շատ քայլելուց հետո ոտքերն այտուցվում են, և այդ դեպքում կգնեք սխալ չափսերի կոշիկ, ինչը հաստատ հետո կցավեցնի ձեզ։

8. Իրար միացրեք երրորդ և չորրորդ մատերը (սա չի թողնում, որ ակտիվանա ցավեցնող նյարդը, որի վրա բարձրակրունկը ճնշում է), կամ դրանց տակ բամբակե կտորներ դրեք՝ ճնշումը թեթևացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել