Ալոե վերան ոչ միայն օգտակար է օրգանիզմի համար, այլև այն հեշտ է գտնել խանութներում, ինչպես նաև այն կարող եք աճեցնել հենց ձեր տանը: Եթե դուք ձեր տանն աճեցնում եք ալոե վերա, ապա պետք է իմանաք, որ այն չպետք է շատ ջրեք և մշտական արևի տակ չպետք է թողնեք:

Փոքրիկ լայն տերևներով այս բույսը լցված է գելով, որը կարող են օգտագործել բժշկական նպատակներով:

Բավական է ընդամենը կիսել տերևը երկու մասի և ճզմել նրա միջի գելը. այն պատրաստ է:

Ահա ալոե վերայի առանձնահատկությունների ամբողջական ցուցակը՝

  • Անցկացնում է պզուկներն ու էկզեման,
  • Նվազեցնում է մաշկի դուրս տալը, չիբանները և մաշկային այլ հիվանդությունները,
  • Օգնում է այրվածքի դեպքում,
  • Անցկացնում է գրգռվածությունն ու քորը,
  • Խոնավեցնում է մաշկը,
  • Պակասեցնում է կնճիռները,
  • Բուժում է վերքերը,
  • Կարող է ծառայել որպես մազերի կոնդիցիոներ և շամպուն՝ մազաթափության դեմ,
  • Հանդիսանում է հիանալի գել սափրվելու համար։

Ալոե վերայի ներքին կիրառումներ

  • Բարձրացնում է իմունիտետը,
  • Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը,
  • Կանխում է մարսողական խանգարումները, ինչպիսիք են փորկապությունը, վքնածությունը, կոլիտը, հանգստացնում է ստամոքսը,
  • Օգնում է այրոցի և ստամոքսի խանգարման դեպքում,
  • Լավացնում է սրտի աշխատանքն ու արյան որակը,
  • Առողջ է պահում լնդերը,
  • Նվազեցնում է արթրիտի բորբոքումը,
  • Ամրացնում է միզուղիների ֆունկցիան,
  • Նպաստում է արյան սպիտակ բջիջների արտադրությանը։

Այս բույսը ծնունդ է առել Հյուսիսային Աֆրիկայից, և այն առաջինը բացահայտել են եգիպտացիները: Նրանք ներկայացնում էին շուրջ 12 տարբեր բաղադրատոմսեր, թե ինչպես օգտագործել ալոե վերան:

Այդ պահից սկսած՝ ալոե վերան դարձավ բազմաթիվ հիվանդությունների դեմ միջոց և գրավեց իր տեղը ավանդական և այլընտրանքային բժշկության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել