Յուրաքանչյուրիս ընտանիքում կա «վատ» ավանդույթ։ Բոլորս անընդհատ պատրաստում ենք նույն ճաշատեսակները, որոնք հաճախ հոգնեցնում են։ Եթե ուզում եք զարմացնել ձեր ընտանիքի անդամներին, ահա  բաղադրատոմս ձեզ համար․ 

Կարկանդակ՝ բրինզա պանրով և սպանախով

 
Բաղադրիչներ 

• շերտավոր խմոր - 0.5 կգ
• բրինզա պանիր - 150 գ 
• պինդ պանիր - 50 գ
• սպանախ - 200 գ
• ձու - 1 հատ 
• ձվի դեղնուց՝ վրան քսելու համար - 1 հատ 
• սոխ - 1 գլուխ 
• համեմ թարմ՝ ըստ ճաշակի 
• աղ 
• պղպեղ 

Պատրաստման եղանակը 

Սպանախը կտրատել և լցնել տաքացրած ձիթայուղի մեջ, աղ ու պղպեղ անել, տապակել մինչև ավելորդ հեղուկի գոլորշացումը։ 
Սոխը մանր կտրատել, տապակել մինչև թափանցիկ դառնալը։ 
Բրինզա պանիրը մանրացնել, պինդ պանիրն անցկացնել քերիչով, համեմը մանր կտրատել։ 
Բոլոր բաղադրամասերը խառնել, ավելացնել հում ձուն և խառնել։ 
Խմորի կեսը բացել գրտնակով, փռել ջեռոցի թավայի մեջ, ծայրերը դուրս թողնել։ 
Վրան լցնել պատրաստի միջուկը։ 
Բացել խմորի երկրորդ շերտը, փռել առաջինի վրա և ծայրերն ամրացնել։ 
Կարկանդակի վրա քսել ձվի դեղնուցը և վրան չորացրած կանաչի լցնել։ 
Եփել ջեռոցում 30-35 րոպե 180 աստիճանի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել