Armtimes.com-ը գրում է.

Ոստիկաններն ավարտել են Ֆրանիսայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հարցաքննությունը, ինչից հետո նրան ազատ են արձակել:

Հարցաքննությունը տեւել է 25 ժամ ու եղել 2007 թվականին Լիբիայի կողմից Սարկոզիի նախագահական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման մասին: Հարցաքննության ավարտից անմիջապես հետո Սարկոզիին ազատ են արձակել, հայտնում է Tass-ը: 

Սարկոզիին նախօրեին էին ձերբակալել, այսօր արդեն հայտնի են մանրամասները: Vesti-ի փոխանցմամբ, պարզվում է՝ Ֆրանսիայի նախկին նախագահը կանչվել է Նանտեր քաղաք, որտեղ տեղակայված է Կոռուպցիայի դեմ պայքարի Կենտրոնական վարչությունը՝ ֆինանսական ու հարկային անօրինականությունների շրջանակներում, նա այնտեղ մնացել է կալանքի տակ ու իրավունք չի ունեցել լքել շենքը՝ մինչ հարցաքննության ավարտը: Քիչ ուշ, սակայն, հաշվի առնելով, որ նա եղել է երկրի նախագահը, նրան թույլատրել են գիշերել տանը՝ հատուկ հսկողությամբ, որտեղից առավոտյան ժամը 8-ին նա կրկին տեղափոխվել է՝ հարցաքննության շարունակման համար:

Չնայած այն փաստին, որ Սարկոզիին ազատ են արձակել, դեռ պարզ չէ՝ նրան կառաջադրվի մեղադրանք, թե այս գործով որպես վկա կմնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել