Ամբողջ աշխարհում պայքար է գնում կանանց իրավունքների համար, որոշ երկրներում՝ հաջող, որոշ երկրներում՝ ոչ: Մենք կպատմենք ձեզ այն 5 երկրների մասին, որոնցում ավելի լավ է կին չծնվել:
1․ Աֆղանստան
Թալիբան իսլամական շարժումը ստեղծվել է 1994 թվականին Աֆղանստանի տարածքում և փաստացի կառավարել է երկրի մեծ մասը 1996-2001 թվականներին: Այդ ընթացքում այն իսկական էր ստեղծել դժոխք կանանց համար:
Նրանց խոսքերով՝ այդ ամենն արվում էր միայն կանանց իրավունքները և շահերը պաշտպանելու համար, սակայն իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն էր:
2002 թվականին Թալիբան շարժումը ոչնչացվել էր, սակայն կանանց իրավունքների վրա դա չազդեց: Աֆղանստանում ապրող 10 կանանցից 9-ը ենթարկվել են ֆիզիկական կամ սեքսուալ բռնության: Կանանց կյանքի միջին տևողությունը 44 տարի է:
2. Նեպալ
Նեպալում ապրող կանայք շատ հաճախ ստիպված են զինվորագրվել ինքնապաշտպանական ջոկատներին, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց ընտանիքները: Սովի պատճառով բազմաթիվ երեխաներ մահանում են 7-8 ամսական հասակում: Նեպալում տարածված են անչափահաս աղջիկների վաճառքը և վաղաժամ ամուսնությունները:
3. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տարեկան մոտավորապես 400 000 կին ենթարկվում է սեռական բռնության, այսինքն՝ ամեն ժամ՝ մոտավորապես 45 կին:
Մեծ աֆրիկական պատերազմից հետո զինված ահաբեկչական խմբերը մինչև հիմա հարձակվում և առևանգում են կանանց ամեն օր: Կանանց կյանքի միջին տևողությունն 57 տարի է:
4. Մալի
Մալիում աղջիկները ենթարկվում են սեռական օրգանների թլպատման: Նրանցից 50%-ն այդ վիրահատությունից հետո մահանում է: Տարածված են նաև վաղաժամ ամուսնությունները տարիքով շատ ավելի մեծ տղամարդկանց հետ:
5. Սոմալի
Սոմալիի կանանց 95%-ը բռնաբարության զոհ է դառնում 4-ից 11 տարեկան հասակում, իսկ կանանց 98%-ը ենթարկվում է թլպատման։
Քանի որ այդ վիրահատությունն անցնում է հակասանիտարական պայմաններում, կանանց մեծամասնությունը մահանում է մոտակա ամիսների ընթացքում: