«Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանի «անսպասելի» հայտարարության պատճառն այն է, որ նա ցանկացավ տարանջատվել ՀՀԿ-ականների քծնանքից: ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը սրա հետ կապված՝ ասաց․ «Նախագահը փաստացի ցանկացավ վերջ տալ օդում կախված շահարկումներին և հստակ-դիպուկ` փոքրիկ տեքստով վերջակետել ամիսներ տևող ինտրիգին. ուրիշ ոչինչ»:

Ի դեպ, նոր սերնդի լիդերների մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ո՞ւմ նկատի ուներ՝ Արմեն Աշոտյան-Կարեն Ավագյանենց «երիտթևի՞ն», ձե՞ր սերնդին, թե՞ բոլորովին նորերին։ «Կարծում եմ` նա անձնավորված որևէ մեկին նկատի չուներ, սերնդային տրանսֆորմացիայի մասին էր խոսքը, ու ասաց այն, ինչ ասաց»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել