tert.am-ը գրում է
Facebook սոցցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը 4.9 մլրդ դոլար է կորցրել մարտի 19-ին ընկերության ակցիաների կորստի հետևանքով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Facebook–ի ակցիաներն ընկել են 7 տոկոսով, երբ հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ Cambridge Analytica բրիտանական վերլուծաբանական ընկերությունը կարողացել է հավաքել սոցցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անհատական տեղեկությունները՝ առանց նրանց իմացության, և այդ հիման վրա ամերիկացիների քաղաքական նախասիրությունների վերլուծության ալգորիթմ ստեղծել:

Նշվում է, որ Ցուկերբերգի կարողությունը նվազել է մինչև 70.4 միլիարդ դոլար: Bloomberg-ի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Facebook-ի ակցիաների անկումից հետո Ցուկերբերգը մեկ հորիզոնական է կորցրել ՝ իջնելով մինչև հինգերորդ տեղ:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել