Panorama.am-ը գրում է.

2018թ. հունվարից մինչև օրս Գերմանիայի թուրքական կառույցների վրա իրականացվել է 37 հարձակում։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դրա վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը։  Նշվում է, որ հարձակումներն իրականացվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի զինուժն Աֆրինում «Ձիթենու ճյուղ» անվամբ ռազմական գործողություն սկսեց քրդական ուժերի դեմ։

Հավանական է համարվում, որ թուրքական մզկիթների, մշակութային կենտրոնների, ռեստորանների վրա իրականացված այդ հարձակումները կազմակերպել են քրդերը, մասնավորապես՝ քրդական խմբավորումները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել