Panorama.am-ը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով։ Միաժամանակ, փետրվար ամսվա ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ կազմել է 7.2%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝  փետրվարի համեմատ՝ 7.3%:

Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության ոլորտում: Մասնավորապես, շինարարության  ծավալն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 22.7%-ով, նախորդ ամսվա համեմատ՝  29.9%-ով, իսկ 2017թ-ի փետրվարի համեմատ՝ 25.1%-ով:

Արդյունաբերության ոլորտում այս տարվա երկու ամիսներին գրանցվել է 8.3%-ի աճ, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 3.5%-ով:  2017թ. հունվար-փետրվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 15.1 տոկոսով:

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել են 17.4%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել