Life.panorama.am-ը գրում է.

Կանանց տոնական մեկամսյակին նվիրված Life.panorama.am-ի՝ «Երբ է կինը երջանիկ» շարքի զրուցակիցն է Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ կնոջ երջանկության բանաձեւը շատ պարզ է. «Կինը երջանիկ է, երբ սիրված է: Ասածս գուցե պարզ է թվում, բայց իսկապես, դա այդպես է: Երջանիկ կինը պատրաստ է փոխանցել այդ հոգեվիճակը նաեւ իր շրջապատին: Երբ կինը սիրված է իր ամուսնու կողմից, գնահատված, հարգված, դա անփոխարինելի զգացողություն է: Երջանիկ կինը անգամ կենցաղային եւ առօրյա հարցերում է ավելի ճիշտ որոշումներ կայացնում»,- նշեց Աննան՝ ավելացնելով. «Ինչ խոսք՝ կնոջ, եւ առհասարակ մարդու երջանկության գրավականներից հաջորդ կարեւոր հանգամանքն էլ այնն է, երբ նրա հարազատներն ու մտերիմներն իր կողքին են եւ ամենակարեւորը առողջ են»:

Հարցին, թե արդյոք գումարից կախվա՞ծ է կնոջ երջանկությունը, պատասխանեց. «Ես չեմ ցանկանա հիմա ստել եւ ասել, որ գումարը ոչ մի նշանակություն չունի երջանիկ լինելու հարցում, բայց ամբողջ երջանկությունդ տեսնել գումարի մեջ, այ դա դժբախտություն է մարդու համար: Իհարկե, երբ կա սեր ու ներդաշնակություն ընտանիքում, ամեն ինչ հաղթահարելի է, բայց, երբ չկա գումար, ստեղծվում են կենցաղային խնդիրներ: Ցավոք, այս դարում գումարի դերը մարդկանց կյանքում շատ է մեծացել: Օրինակ, եթե երեխադ ինչ-որ մի բան ցանկանա, եւ դու չկարողանաս դա գնել նրա համար, չեմ կարծում, որ քեզ դրանից երջանիկ կզգաս, հաստատ երջանկությամբ ու սերով չես կերակրում երեխայիդ, երբ նա սոված է: Այս տրամաբանությամբ, իհարկե, գումարն իր որոշ նշանակությունը ունի մարդու երջանկության մեջ, բայց, եթե չկա սեր, եւ կա միայն գումարի վրա կառուցված հարաբերություններ, ապա դա շատ շուտ, երբ վերջանա, կամ մի փոքր պակասի այդ գումարը, ուղղակի կփլուզվի ընտանիքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել