Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում անսպասելի չհամարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վարչապետ լինելու հնարավորության մասին հայտարարությունը, քանի որ ամեն ինչ գնում էր դրան:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանի այն ասածը, որ եթե ի վերջո որոշեն, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով` առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ  վարչապետի պաշտոնը այն պաշտոնը չէ, որ ենթադրում է այդ աշխատանքը: «Քաղաքական գործիչները կոփվում են քաղաքական պայքարի մեջ, ինչը Հայաստանում ի սպառ վերացվել է:

Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունում երիտասարդների հետ աշխատանքի վարչություն կա, քաղաքական գիտելիքները փոխանցելու համար կա «Հանրապետական» կուսակցության դպրոցը, համալսարանի քաղաքագիտության ամբիոնները»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել