Panorama.am-ը գրում է.

Հայ արտադրողները հետաքրքրված են նոր շուկայում ներկայացված լինելու հարցում և մտադիր են առաջիկայում ԱՄՆ արտահանել, մասնավորապես, մսամթերք, մեղր,  կաթնամթերք, թարմ և չորացված մրգեր, խմիչք: Արտահանման ու ներմուծման սահուն ընթացքն ապահովելու և տնտեսավարողներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ԱՄՆ մեկնած ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ամերիկացի գործընկերների հետ բանակցել է սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների շուրջ, քննարկել սննդամթերքի ներմուծման ու արտահանման ընթացակարգերը:

Ծառայությունից մանրամասնում են, որ Կարապետյանն ԱՄՆ է մեկնել Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել