Դեռևս 30,000 տարի առաջ մարդիկ կիսում էին մոլորակը նեանդերթալացիների հետ: Վերջիններս այնքան նման էին մեզ, որ մարդիկ անգամ խաչասերվում էին նրանց հետ: Իրականում նեանդերթալացիների մի մասը շարունակում է «մնալ» մեր ԴՆԹ-ում մինչ օրս: Սակայն արդեն այն ժամանակներում Հոմո սափիենսը ցանկացել է պատմությունից դուրս մղել նեանդարթալացուն։ Դա տեղի է ունեցել մոտավորապես 20,000-40,000 տարի առաջ:

Թե ինչպես են մարդիկ հաղթանակ տարել նեանդերթալացիների նկատմամբ, մինչ օրս հանելուկ է: Ստորև ներկայացնում ենք մի շարք գործոններ, որոնք, ամենայն հավանականությամբ, նպաստել են նեանդերթալացիների «անհետացմանը»:

Քանակային առավելություն

Հավանական է, որ նեանդերթալացիները վերացել են այն պարզ պատճառով, որ նրանք պարտվել են քանակային հարցում: Երբ բանական մարդն Աֆրիկայից տեղաշարժվել է դեպի Հարավային Եվրոպայի շրջաններ, որտեղ այդ ժամանակ բնակվում էին նեանդերթալացիները, երկու տեսակները սկսեցին ուղիղ մրցակցության մեջ մտնել:

Վերջիվերջո, առավելությունը կազմեց 10-ը 1-ի դեմ, որը նեանդերթալացիներին ստիպեց տեղափոխվել ավելի հեռավոր և մեկուսի վայրեր, որտեղ առավել դժվար էր ապաստան ու սնունդ գտնելը: Ռեսուրսների համար մրցակցությունը զարգացման այս ընթացքով ոչնչացրեց նեանդերթալացիներին:

Հարկադիր մարդակերություն

Ավելի քան հնարավոր է, որ բանական մարդու կողմից նեանդերթալացու՝ առավել մեկուսի վայրեր տեղափոխվելուց հետո ռեսուրսների կտրուկ պակասը ստիպել է վերջիններիս հետ վերադառնալ մարդակերության: Հայտնաբերված տվյալներն ու գտածոները հայտնում են այն մասին, որ նեանդերթալացիները ոչ հաճախ, սակայն կերել են իրար, երբեմն նաև բանական մարդկանց:

Սակայն, ինչպես հայտնի է, հանիբալիզմը գաղտնի կողմեր ևս ունի. ճակատագրական համաճարակը հոգեբանական շատ խնդիրներ առաջացրեց: Հենց սա էլ միգուցե հանգեցրեց նեանդերթալացիների ոչնչացմանը:

Ուժային անհավասարություն

«Մկանային պայքարում» նեանդերթալացիներն անկասկած ավելի առաջ էին անցնում, սակայն առավել երկար վազելու հարցում բանական մարդիկ գերազանցում էին իրենց նախնիներին: Մարդիկ «նախագծված էին» երկար տարածություններ վազելու համար, որը նրանց թույլ էր տալիս հեշտությամբ որսորդությամբ զբաղվել տաք եղանակի ժամանակ: Նեանդերթալացիները, այլ կողմից, ավելի ուժեղ ու պինդ էին: Նրանք ավելի արագ էին վազում, քան մարդիկ, սակայն ավելի կարճ տարածություններ էին անցնում. նրանք սովոր էին սառը կլիմայի:

Մեծ պայթյունի տեսությունը

Շուրջ 40,000 տարի առաջ հրաբխային երեք ժայթքումների հաջորդականությունն ավերեց նեանդերթալացիների բնակավայրերը Եվրոպայում և Ասիայում՝ միաժամանակ վերջ դնելով այս տեսակի ոչնչացմանը: Բանական մարդը, ընդհակառակը, ապրում էր արվարձաններում՝ հրաբխային մոխրի ամպից դուրս: Այլ կերպ ասած՝ հասարակ աշխարհագրական հաջողությունը օգնեց մարդկանց հաղթել նեանդերթալացիներին:

Ուղեղի հզորություն

Նեանդերթալացիներն ուժեղ էին, իսկ հին մարդիկ համեմատաբար ավելի խելացի էին: Ծննդյան պահին մարդու ուղեղը ոչնչով չէր տարբերվում նեանդերթալացու ուղեղից: Կյանքի առաջին տարվա ընթացքում, սակայն, մարդու ուղեղում նեյրոնային շղթաները սկսում էին ակտիվորեն փոխազդել իրար վրա:

Սա չի նշանակում, որ նեանդերթալացիներն այնքան էլ խելացի չէին, ինչքան մարդիկ, սակայն ամեն դեպքում մարդու ուղեղն ունակ էր առավել բարդ գործառույթներ իրականացնելու, օրինակ՝ արվեստն ու հաղորդակցությունը: Նեանդերթալացիների ստեղծած արվեստի հետքեր գտնվել են, սակայն մինչ այժմ չի հաջողվել ոչ մի ապացույց գտնել այն բանի, որ նրանք հաղորդակցման սեփական լեզուն են ունեցել:

Հենց այս տարբերությունն էլ, հնարավոր է, օգնել է վաղ բանական մարդկանց գոյատևել բնական ընտրության գործընթացում:

Հնարավոր է՝ մարդիկ մեղավոր չէին

Նեանդերթալացիները և մարդիկ ուղիղ մրցակցության մեջ երկար ժամանակ չեն գտնվել, քանի որ առաջինները, համաձայն մոտակա ժամանակներս արված ուսումնասիրության, վերացել են ավելի վաղ, քան մենք մտածում ենք: Նրանք անհետացել են շուրջ 39,700 տարի առաջ, որը 10,000 տարով ավելի վաղ է, քան ընդունված է համարվել:

Եթե դա այդպես է, ապա երկու տեսակները երկար ժամանակ չեն ունեցել փոխհարաբերվելու համար: Այս տեսությունը նվազագույնի է հասցնում մարդու ազդեցությունը նեանդերթալացիների պոպուլյացիայի նվազեցման գործում: Սակայն պետք է նաև հաշվի առնել վերոնշյալ գործոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել