Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ամենաքննարկվող ու քննադատվող նախագահներից մեկն է, ում մասին խոսելիս մարդիկ բազմիցս նշել են, որ «չի կարելի կարմիր կոճակը հանձնել հիմարին»։ Իսկ այդ խորհրդավոր կարմիր կոճակը մարմնավորում է միջուկային ռումբ նետելու հրամանը, որը, ըստ շատերի համոզման, հասանելի է Դոնալդ Թրամփին։ Կան նաև այնպիսիք, ովքեր պնդում են, որ Դոնալդ Թրամփը չի կարող ինքնուրույն նման որոշում կայացնել, և այդ քննադատությունը դասում են ֆանտաստիկայի ժանրին։

BlogNews-ը գտել է միջուկային ռումբ արձակելու համար անհրաժեշտ քայլերի ցանկը. եկեք միասին պարզենք, թե ինչ լիազորություններ ունի նախագահը, և ինչ պետք է անել միջուկային հարված հասցնելու համար։

 

1. Նախագահը որոշում է միջուկային հարված հասցնել

 

Նախագահը հնարավորություն ունի այսպիսի որոշում կայացնելու։

 

2. Նախագահը հանդիպում է խորհրդատուների հետ

 

Որոշումը կայացնելուց հետո նախագահը տեսաձայնային կապով կապվում է իր վստահված անձանց, բարձրաստիճան պաշտոնյաների և Պենտագոնի հատուկ գործողությունների բաժնի պետի հետ (նա ղեկավարում է «պատերազմի սենյակը», որտեղից կառավարվում է բանակը)։

 

Քննարկում

 

Բանակցությունները կարող են տևել նույնիսկ մեկ րոպեից էլ քիչ։ Եթե հակառակորդի ռումբերը արդեն թռչում են դեպի ԱՄՆ, ապա նախագահը կարող է հակահարվածի հրաման տալ 30 վայրկյանի ընթացքում։

 

Նախագահը որոշում է արձակել հրթիռները

 

Որոշ մարդիկ կարող են փորձել համոզել նախագահին, սակայն վերջնական որոշումը կայացնում է նա, և Պենտագոնը պարտավոր է ենթարկվել։

 

Հրամանը հաստատվում է

 

Պենտագոնում պետք է համոզվեն, որ հրաման տվողն իսկապես նախագահն է։ Բարձրաստիճան սպան կարդում է գաղտնաբառի առաջին մասը (օրինակ՝ էխո - դելտա), ինչին նախագահը պետք է պատասխանի գաղտնաբառի երկրորդ կեսով (օրինակ՝ Չառլի - Զուլու)։

 

Հրամանն արձակվում է

 

«Պատերազմի սենյակը» պատրաստվում է հրթիռներն արձակելուն։ Նրանք մի հաղորդագրություն են տարածում, որում գրված է մարտավարությունը և ռումբերից օգտվելու համար անհրաժեշտ ծածկագրերը։ Այդ նամակը մոտ 150 նիշանոց տեքստ է։ Այն հասնում է բոլոր ռազմաբազաներին և ատոմային օբյեկտներին։

 

Ժամանակ (2-3 րոպե)

 

Բոլորն անմիջապես ստանում են այդ հաղորդագրությունը․ հրամանի պահից անցել է ընդամենը մի քանի րոպե։

 

Անձնակազմերը պատրաստվում են

 

Անձնակազմերը պատրաստվում են հարվածին. սեյֆերից հանում են անհրաժեշտ ծածկագրերը և համեմատում նոր ստացվածների հետ։

 

Եթե ռումբը կրակում են սուզանավից

 

Սուզանավի հրամանատարը, գործադիր տնօրենը և անձնակազմի 2 լիազորված անդամները հաստատում են հրամանը։ Պատրաստությունը ավարտելուց հետո հրթիռներն արձակվում են։ Այս ամենը տևում է ընդամենը 15 րոպե։

 

Եթե հրթիռներն արձակվում են ցամաքային բազայից

 

5 անձնակազմ կառավարում է ավելի քան 50 հրթիռ։ Յուրաքանչյուր անձնակազմ կազմված է 2 սպայից։ Այս թիմերը ցրված են ամբողջ աշխարհով։ Հրամանը ստանալուց հետո յուրաքանչյուր թիմ համեմատում է ծածկագրերը։ Ծածկագրերը մուտքագրվում են համակարգիչ, որը որոշում է հրթիռների թիրախները։ Բոլոր 5 թիմերը միաժամանակ պտտում են բանալիները՝ քվեարկելով հրթիռներն արձակելու օգտին։

 

Անհամաձայնությունն անհնարին է

 

2 ձայնը բավական է բոլոր հրթիռները գործարկելու համար։ Եթե նույնիսկ երեք թիմեր հրաժարվեն ենթարկվել, հրթիռները կարձակվեն։

 

 

Հրթիռներն արձակված են

 

Միջուկային հարվածը կարող է կատարվել նախագահի որոշումից ընդամենը 5 րոպե անց՝ ցամաքային ռազմաբազաներից և 15 րոպե անց՝ սուզանավերից։ Արձակվելուց հետո այլևս հնարավոր չէ հրթիռները հետ կանչել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել