Այսօր BlogNews.am-ի խմբագրություն անանուն օգտատիրոջից նամակ էր եկել, ով պնդում էր, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ներկա չի եղել իր հոր հոգեհանգստին, փոխարենը հաջորդ օրը՝ մարտի 16-ին, մեծ շուքով նշել է իր ծննդյան օրը: Թեմայի վերաբերյալ BlogNews.am-ը զրուցել է դերասանուհու հետ, ում համար այս ամենը զարմանալի չէր. «Նախ՝ ես չգիտեի, որ նա մահացել է, երկրորդն էլ՝ ես մենակ եմ մեծացել: Այս ամենի մասին իմ Ֆեյսբուքի պատին էլ էին գրել: Ես իմ հայրիկին վերջին անգամ չեմ հիշում, թե երբ եմ տեսել։ Ես մենակ եմ մեծացել: Վերջերս ասացին, որ վատառողջ է, երեսուն տարվա մեջ չունենալով ոչ մի շփում նրա հետ՝ ես գնացի և տեսա նրան ծերանոցում»:

Նշենք, որ դերասանուհու ծնողներն ամուսնալուծված են, և  նրանց բաժանումից հետո Նաիրան հոր հետ չի շփվել: 

                                                                          Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել