Panorama.am-ը գրում է.

Ֆեյսբուքը խոստովանել է, որ սխալվել է՝ սոցկայքում արգելափակելով Էժեն Դելակրուայի «Ազատությունը բարիկադների վրա» կտավի լուսանկարը: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:

Հեղափոխական ռոմանտիզմի դասականի այս կտավը, որտեղ Ազատությունը մարմնավորված է Ֆրանսիական Հանրապետության խորհրդանիշ Մարիաննայի կերպարով, ում կուրծքը մերկացված է, նախորդ շաբաթ սոցկայքում անհասանելի էր դարձել. Ֆեյսբուքը բովանդակության պատճառով այն արգելափակել էր:

Դելակրուայի 1830 թ. արված այս նկարի վերարտադրությունը տեղակայված էր իբրև ֆրանսիական թատրոններից մեկի բեմադրության գովազդ: Բեմադրող ռեժիսոր Ջոսլին Ֆյերինան պատմել է, որ այս գովազդը 15 րոպե էլ չի մնացել սոցկայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել