Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սպառնացել է անսպասելի ռազմական գործողություն սկսել Իրաքյան Քուրդիստանի Սինջար քաղաքի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:

«Մենք տեղեկացրել ենք Իրաքի կառավարությանը, որ նրանք (Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը) փորձում են Սինջարում երկրորդ Քանդիլ ստեղծել: Եթե դուք նրանց չցրեք, մի անգամ գիշերով մենք կարող ենք մտնել Սինջար և կարգ ու կանոն հաստատել այնտեղ», - հայտարարել է Էրդողանը՝ հիշատակելով Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ շրջանը, որտեղ տեղակայված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հիմնական ռազմաբազաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել