Ժամանակակից մարդու նախնիները տերևներ ու արմատներ էին ուտում. սա նշում են գիտնականները, որոնք հետազոտում են հնագույն ֆոսիլներ: Այն սննդի ուսումնասիրումը, որի հետքերը մնացել են 2 միլիոն տարի առաջ ապրած նախամարդու ատամների վրա, ցույց է տվել, որ նրանք սնվել են բացառապես անտառային մրգերով ու բույսերով: Այդ տարիներին Աֆրիկայի այլ հնագույն բնակիչներ ապրում էին մարգագետինների խոտերով։

Ավստրալոպիտեկ սեդիբայի մնացորդները, որոնք հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայում 2008 թ., գնահատվել են որպես գիտության համար մեծ կարևորություն ունեցող գտածո: Այս տեսակի երկու ներկայացուցիչների ատամներն ուսումնասիրել են գիտնականները, և ուշադրություն դարձրել ատամնածածկույթին, ածխածնի իզոտոպներին ու ատամնային քարում բույսերի մնացորդներին: Փաստերը խոսում են այն մասին, որ մարդանման կապիկների նման այս արարածները սնվել են տերևներով, մրգերով, արմատներով,  փայտանյութով, այսինքն՝ բացառապես բուսական սննդով:

«Մենք առաջին անգամ սննդակարգի վերակոնստրուկտավորման երեք տարբեր եղանակներ ենք միացրել և միասնական պատկեր ստացել: Ի դեպ՝ այս արդյունքները տարբերվում են նրանցից, ինչը մենք նկատել ենք այլ հոմինիդների մոտ»,- ասել է Լեյպցիգի Մակս Պլանկի էվոլյուցիոն անտրոպոլոգիայի համալսարանի դոկտոր Ամանդա Հենրին:

Այդ ժամանակների մարդիկ խստորեն տարբերվում էին ժամանակակից մարդկանցից իրենց սովորություններով: Յուրաքանչյուր տեսակ իր էկոլոգիական տեղն էր զբաղեցնում Homo Erectus-ի ի հայտ գալուց առաջ: Վերջինս Աֆրիկայից տարածվել էր դեպի մոլորակի այլ մասեր և մարդու էվոլյուցիայում կարևոր դեր ուներ:

Դոկտոր Հենրին պատմել է, որ Ավստրալոպիտեկ սեդիբան քայլել է երկու ոտքերի վրա, սակայն ժամանակի մեծ մասը անց է կացրել ծառերի վրա՝ սնունդ փնտրելով: «Նա բավականին պրիմիտիվ էր և փոքրիկ ուղեղ ուներ: Մարմինը կարճ էր. ուներ համեմատաբար երկար ձեռքեր, սակայն մնացած տեսակներից ավելի նման էր ժամանակակից մարդուն»,- ասել է նա: Հենց հում բուսական սննդի մեջ սնուցիչ նյութերի անբավարար քանակությունն է եղել մարդկանց հեռավոր նախնիների մոտ ուղեղի փոքր ծավալի գլխավոր պատճառը: Մարդաբանները պարզել են, որ ավստրալոպիտեկները, պարանտրոպները և ունակ մարդը խնդիրներ չեն ունեցել ուղեղն էներգիայով ապահելու հարցում: Հետազոտողների տվյալներով՝ նրանք կարող էին օրական մինչև 7 ժամ ծախսել սնվելու վրա: Իսկ ուղեղի մեծ ծավալը, ինչպիսին էր Homo erectus-ի, նեանդերթալցիների և գեյդելբերգյան մարդու մոտ, չէր կարող զարգանալ, եթե դրանց տերերը օրական 9-10 ժամ չծախսեին սնվելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել