Կանանց մեկամսյակի շրջանակներում BlogNews.am-ը զրուցել դերասան Սիսիան Սեփանյանի հետ ու պարզել, թե նա որքանով է ճանաչում կանանց, ինչպիսի աղջիկների է նախընտրում, և ինչը կստիպի  նրան ապտակել կնոջը:

- Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան…

- Երջանկությունը։

- Սևահերների եք սիրո՞ւմ, թե՞ շիկահերների։

- Շիկահերների։

- Կնոջ զգեստապահարանի ո՞ր իրերին եք ուշադրություն դարձնում։

- Այն ամենին, ինչ ճաշակով է։

- 3 թեմա, որ չեք քննարկի կնոջ հետ։

- Այն, ինչը որ չեմ ցանկանա քննարկել։ Հստակ բան չեմ մտաբերում։

- Քեզ համար առաջնայինը կնոջ հմա՞յքն է, թե՞ խելքը։

- Անխելք կինը չի կարող հմայիչ լինել։

- Իսկ խելացի կանանցից պետք է վախենա՞լ, թե՞…

- Թե։)

22580137_281581768913425_6680470549711290368_n

- 3 բան, որը կստիպի հիասթափվել կնոջից։

- Ամենափոքր բանից էլ կարելի է հիասթափվել, չգիտեմ։

- Կա՞ մի բան, որը քեզ կստիպի ապտակել կնոջը։

- Այո՛, կա

- Ո՞ր դեպքերում արժե կնոջից խորհուրդ հարցնել։

- Երբ կարող է ճիշտ խորհուրդ տալ կինը։

- Ի՞նչն է կնոջը խորհրդավոր դարձնում։

- Ներքին աշխարհը։

- Ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց կնոջ։

- Չէր լինի։

- Կանանց պետք է արգելել…

- Մեքենա վարել։

26872727_1886516118325271_9026259263038685184_n

- Կա՞ արտահայտություն, որը չեք սիրում, երբ աղջիկներն օգտագործում են։

- Ժարգոնով խոսելը։

- Ի՞նչն է նյարդայնացնում քեզ աղջիկների մեջ։

- Անպարկեշտությունն ու ռաբիս երաժշտություն լսելը։

- Ի՞նչ պետք է անի աղջիկը, որ դու ուշադրություն դարձնես նրան։

- Լինի այնպիսին, ինչպիսին որ կա։

- Ինչպիսի՞ կին կցանկանայիր տեսնել կողքիդ։

- Այնպիսին, որի կողքին ես ինձ լիարժեք կզգայի։

- Դո՞ւ էլ ես պատկանում այն տղամարդկանց թվին, ովքեր կարծում են, որ հիանալի գլուխ են հանում կանանցից:

- Անգամ կանայք իրենցից գլուխ չեն հանում։)

25013915_512732135771512_4067162337994342400_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել