Տատիկի պատրաստած կոտլետների համը միշտ կլինի մեր հիշողության մեջ: Այս բաղադրատոմսը ետ կբերի տատիկի պատրաստած կոտլետի համը:
Այս կոտլետները պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 50-60 րոպե։
Բաղադրատոմս
Հորթի միս՝ 700 գ
Հաց՝ 1 հատ
Սոխ՝ 3 հատ
Սխտոր՝ 2 պճեղ
Լոլիկ՝ 3 հատ
Սամիթ՝ 0.5 խուրձ
Մաղադանոս՝ 0.5 խուրձ
Կաթ՝ 150մլ
Աղ՝ 1 թ/գ
Բուսական յուղ՝ 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Հացը մանրացրեք և թաթախեք կաթի մեջ։
Բլենդերի մեջ լցրեք սոխը, սխտորը, աղը և հացը: Հարեք այնքան, որ հավասար զանգված ստացվի:
Խաշեք լոլիկը, կեղևազրկեք և ավելացրեք մանրացրած կանաչեղենը:
Խառնեք ամեն ինչ իրար և հետո արդեն ձևավորեք կոտլետները:
30 րոպե տապակեք, և ահա այն պատրաստ է:
Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել