ՊԵԿ-ը պարզաբանել է Հայաստան սերմնահեղուկ ներմուծելու մասին տեղեկությունը․․․ ու վայ էդ պարզաբանությանը, ավելի լավ էր` ոչինչ էլ չպարզաբաներ․․․
Մայիսի 2-ին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անդրադարձել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ուղղած հարցին. վերջինս հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանում կա՞ սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն` ավելացնելով, որ իբր մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ Իսրայելից: Այս առնչությամբ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետություն 2011թ. ընթացքում ներմուծվել է 2 կգ. սերմնահեղուկ` 98. 552 դրամ մաքսային արժեքով (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 30012010): Ներմուծումը կարգավորվել է «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ: Այս մասին պատգամավորը տեղեկացվել է 2012թ. մարտին` իր կողմից նույն ժամանակահատվածում արված հարցման հիման վրա: Ի դեպ, սերմնահեղուկի նշված խմբաքանակը, որի ծագման երկիրը Ավստրալիան է, 2011թ.-ից մինչ օրս միակն է և ներմուծվել է Մեծ Բրիտանիայից: ՊԵԿ-ին անհասկանալի է, թե Իսրայելից ներմուծված ի՞նչ սերմնահեղուկի մասին է նշել պատգամավորը:

1. Ամոթ Արծվիկ Միանսյանին, որովհետև ստացվում է, որ իր հարցադրումը էժանագին քաղաքական պոպուլիզմ էր՝ ընտրությունների նախաշեմին և ոչ ավել, որովհետև ինքը այս մասին իմացել է դեռ 2012-ի մարտից, այսինքն` 1 տարուց էլ ավել առաջ, իսկ հիմա բարձրաձայնում է, որովհետև դեմը ընտրություններ են:
2. Անձամբ ես խորապես թքած ունեմ, թե ծագման երկիրը Ավստրալիան է, Իսրայելը, թե Զիմբաբվեն, ինձ համար խորապես անհասկանալի է, թե ինչու մենք պետք է սերմնահեղուկ ներմուծենք Հայաստան ու որ մի դեբիլի մտքով է անցել ներմուծել էդ անտերը մի երկրից, որտեղ ինչ ռասսայի ու ազգության մարդ ասես, որ չի ապրում, և հետևաբար, մեզ մոտ էլ ինչ խառնուրդ ասես չի ծնվի այդ ներմուծած զիբիլով արհեստական բեղմնավորում իրականացնելու դեպքում:
3. «Ներմուծումը կարգավորվել է «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ»․․․
Եզրակացություն․ Տիգրան Սարգսյանը Հայաստանին զրկեց իր ոսկու պաշարներից, զատո ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ օժտեց մեզ 2 կիլոգրամ խալխի սերմնահեղուկով: Ջան եմ ասել․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել