168.am-ը գրում է

Անգլիացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը պատմել է, որ քիչ էր մնում բաց թողներ «Գահերի խաղը» սերիալում Արյա Սթարքի դերի համար լսումները: Նրա հետ հարցազրույցը հրապարակված է InStyle-ում։

Ուիլյամսի խոսքով՝ քասթինգի օրն ինքն ուղեւորության էր պատրաստվում խոզաբուծարան: Մանրամասնությունները նա չի ճշտել: Դերասանուհին նախագծի գլխավոր դերերից մեկն ստացել է նախքան իր 14 տարին լրանալը:

Ուիլյամսին լսումներին մասնակցել է համոզել գործակալներից մեկը, որը նրան նկատել էր Բրիսթոլում կազմակերպված տաղանդների շոուի ժամանակ: Մինչ այդ նա պատրաստվում էր դառնալ բալետի պարուհի:

Հունվարի սկզբին HBO հեռուստաալիքը հավաստել է, որ «Գահերի խաղի» վերջին՝ ութերորդ եթերաշրջանը կթողարկվի 2019 թվականին՝ չճշտելով ժամկետը: Հայտնի է, որ եթերաշրջանը բաղկացած կլինի վեց էպիզոդներից: Սերիալն ալիքով թողարկվում է 2011 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել