operativ.am-ը գրում է

«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ «Բավարիայում» չեն ցանկանա հրաժարվել Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններից.

«Կարծում եմ, որ «Բավարիան» չի վաճառի Լևանդովսկիին. նրան անհնար է փոխարինել: Ռոբերտը ոչ միայն շատ գոլեր է խփում, այլ նաև լավ է համագործակցում հարձակման գծի խաղացողների հետ:

Այժմ նա աշխարհի լավագույն հարձակվողն է: Ցանկանում էի նրան բերել «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերի արժեքը խնդիր չէր ՄՅՈւ-ի ղեկավարության համար, սակայն «Բավարիան» հրաժարվեց վաճառել նրան»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է «Bild»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել