168.am-ը գրում է

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Ֆինլանդիան հայտարարվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: The World Happiness Report զեկույցում գնահատվում են աշխարհի 156 երկրներ, որտեղ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի սպասվող տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ այլ ցուցանիշներ:

«Ֆինլանդիան առաջին անգամ է առաջին տեղը գրավել այս հաշվետվությունում: Նորվեգիան, որն առաջատարն էր նախորդ զեկույցում, իջել է երկրորդ տեղը»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Լավագույնների տասնյակ են մտել Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան եւ Ավստրալիան, ճշտվում  է փաստաթղթում:

«Հյուսիսային երկրները, որոնք զբաղեցնում են այս վարկանիշի վերին մասը, ցույց են տվել, որ իրենք իրոք լավ պայմաններ են ստեղծել մարդկանց կյանքի համար»,- նշել է Կոպեհանգենի Երջանկության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Մեյք Վիկինգը, որի խոսքը մեջբերում է Ilta-Lehti թերթը: Առաջին անգամ նման զեկույց է հրապարակվել 2012 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել