ԱՄՆ լրագրողները հաշվել են, թե Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի ապագա կինը որքան գումար է ծախսում իր զգեստապահարանի վրա: Մասնավորապես, 9 պաշտոնական հանդիպումների հագուստներն ու կոստյումները արժեցել $28,7 հազար:

Ամերիկացի դերասանուհուն ամենից թանկ արժեցել է Ծննդյան հագուստը՝ դրա գինը հասնում է $10 հազարի: Արքայազնի հարսնացուն այդ ժամանակ հանրությանն է ներկայացել բաց շագանակագույն վերարկուով և գեղեցիկ գլխարկով:

939379_2137109

Մամուլն ընդգծում է, որ թագավորական ընտանիքը մինչ հարսանիքը չի ծածկում Մեգանի զգեստապահարանի ծախսերը: Այնպես որ, այդ բոլոր իրերը նա գնում է իր հաշվին: Բացի այդ, արքայական կանոնները արգելում են նրան նվերներ ընդունել դիզայներներից և բրենդներից:

Մարկլը կկարողանա օտվել արքայական ընտանիքի միջոցներից միայն Հարրիի հետ ամուսնանալուց հետո:

Меган Маркл

Ինչպես գրում են լրագրողները, Մարկլը $50 հազար է վաստակել «Ֆորս-մաժորի» վերջին սեզոնի յուրաքանչյուր դրվագի համար, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել է մոտ $450 հազար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել