Քեմբրիջի համալսարանի պորֆեսորի գլխավորած միջազգային գիտնականների խումբը վստահ է, որ առաջիկա հարյուրամյակի ընթացքում Գրենլանդիայի սառցե վահանը կանհետանա։ Հետազոտողները նման եզրակացության հանգել են մի շարք ուսումնասիրություններից հետո։

Գիտնականների հաշվարկով՝ ներկայում Գրենլանդիայի սառցե վահանը օրական զրկվում է շուրջ մեկ միլիարդ տոննա ջրից, ինչը հանգեցնում է օրական մեկ միլիմետրով Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը։

Սառցադաշտը հալչում է դրանում հարաբերականորեն տաք ջրերի հայտնվելու պատճառով, որոնք իրենց հետ բերում են Գրենլանդիայի սառցե վահանի մակերեսին միախառնվող լճերը։ Այդ ջրերը միջինում 400 տոկոսով արագացնում են սառցե վահանի անհետացման գործընթացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել