Tert.am-ը գրում է.

«Բարձրագույն կրթության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում, երբ սկզբում տեղադրված էր օրենսդրական իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, չկար կետ, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվում է վարչապետի կողմից: Սակայն հանրային քննարկման ավարտից հետո կառավարությունն ԱԺ ուղարկեց նախագիծ, որում նման և այլ նախադասություններ կան:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանի ավագանու անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը:

«Սա անթույլատրելի է և հակասում է նախագծի 4-րդ՝ պետական քաղաքականության մասին հոդվածին, որում բուհերի ինքնավարությունը հստակ հայտարարված է պետական քաղաքականություն: Մի տեղ գրում են՝ ինքնավարությունը պետական քաղաքականություն է, մեկ այլ տեղ՝ վարչապետը պիտի հաստատի։ Ավելի վտանգավոր կետ էլ կա՝ 10-րդը, որտեղ գրված է, որ կառավարման խորհրդի նախագահ չի կարող ընտրվել դասախոսական և ուսանողական կազմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել