Ճապոնացի գիտնականները պնդում են․ ծխողների շրջանում բարձր է ոչ միայն սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի հավանականությունը, այլև նրանք մյուսներից ավելի հաճախ են կորցնում լսողությունը, և այդ վտանգը մեծանում է յուրաքանչյուր ծխախոտի հետ միասին։ Իսկ կործանարար սովորությունից հրաժարվելը կարող է նվազեցնել այդ հավանականությունը։

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Nicotine and Tobacco Research պարբերականում, ավելի քան 50000 մարդ է մասնակցել։

Պարզվել է, որ ծխողների շրջանում 60 տոկոսով ավելի հաճախ է բարձր ձայների լսողության կորուստ զարգանում։ Բացի այդ, ի տարբերություն չծխողների նրանց շրջանում 20 տոկոսով ավելի հաճախ չեն կարողանում լսել ցածր ձայները։ 8 տարվա ընթացքում յուրաքանչյուր 10-րդ աշխատակցի մոտ լսողության որոշակի կորուստ է նկատվել։ Եվ ամեն օր, յուրաքանչյուր ծխախոտ ծխելու հետ միաժամանակ, նրանք ավելի վատ էին լսում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել