Ներկայացնում ենք շուտ բաժանության 5 տագնապալի նշան՝ ըստ հարսանեկան լուսանկարիչների:
1. Լուսանկարվել չցանկանալ
Լինում է, երբ զուգընկերներից մեկն իրեն անհարմար է զգում տեսախցիկի առաջ և ամաչում է: Եվ դա նորմալ է: Լինում է նաև, որ նորապսակներից մեկը բոլորովին տրամադրված չէ զիջման գնալու հանուն սիրելիի և հիստերիա է բարձրացնում հենց հարսանիքին՝ կտրականպես հրաժարվելով մասնակցել նկարահանմանը: Այդպիսի մարդիկ հաճախ սպառնում են լուսանկարիչներին: Վերջինները նկատում են, որ այդպիսի մարդկանց ամուսնությունը մի քանի ամիս է տևում:
Հոգեբանները համակարծիք են, որ փոխզիջման գնալու ունակությունը երկարաժամկետ հարաբերությունների գրավական է:
2. Սարկաստիկ կատակներ
Շատ լուսանկարիչներ աշխատում են խուսափել բեմադրված լուսանկարներից, որոնցում հարսը և փեսան ոչ գեղեցիկ լույսի ներքո են ներկայանում: Օրինակ՝ մեկը մյուսի մազերն է քաշում կամ սպառնում խոհանոցային դանակով: Բայց հարսանիքը տոն է, երբ ուզում ես երջանիկ պահեր պատկերել: Լուսանկարիչների համար այդպիսի նկարահանման հարցում պնդող զույգերը հայտնվում են պոտենցիալ փլուզվելիք զույգերի շարքում: Օրինակ՝ երբ տորթը կտրելիս նորապսակներից մեկը, չնայած նախազգուշացումներին, տորթը քսում է սիրելիի դեմքին, մյուսն էլ փորձում է պատժել:
Քննադատության, արհամարհանքի, նեղացկոտության և դիմադրության համադրությունը հարաբերություններում հոգեբանները բացահայտորեն անվանում են «բաժանության բաղադրատոմս»:
3. Հարսի և փեսայի համատեղ քիչ լուսանկարներ
Լուսանկարների առատությունը, որոնցում փեսան իր ընկերների հետ է, հարսը՝ իր, ամուսնության լավ ելք չի կանխորոշում: Իհարկե, հյուրերին պետք է ուշադրություն դարձնել: Բայց, ըստ լուսանկարիչների, դա պետք է միասին անել:
Հոգեբանները պնդում են, որ միասին ժամանակ անցկացնելը, միասին ինչ-որ ծեսեր կամ պարտականություններ կատարելն ամրապնդում են հարաբերությունները:
4. Չափից շատ կենտրոնացում հենց հանդիսության վրա
Առանձնապես ծայրահեղ վիճակ է լինում, երբ նորապսակներից մեկը վերահսկողության տակ է պահում հանդիսության բոլոր մանրամասները, միաժամանակ զայրանում է սիրելիի վրա, ով կարծես ոչ ըստ սցենարի է գործում: Այդպիսի ամուսնությունների համար լուսանկարիչները սովորաբար կանխագուշակում են 1-3 տարվա կյանք:
Հոգեբաններն իդեալական հարսանիքի կամ գրանցվելու փաստով տարվածությունը ներառում են պատճառների թվում, որոնցից ելնելով՝ ամուսնանալ պետք չէ: Միշտ պետք է հիշել, հանդիսությունը վերջանում է, մնում է իրական համատեղ կյանքը:
5. Հարսի և փեսայի խոսք
Հաճախ է պատահում, որ փեսայի խոսքի ժամանակ հարսի դեմքին ամոթ և սարսափ է լինում: Ոմանք սիրում են հրապարակավ հիշատակել հին վիրավորանքները կամ տհաճ պահերը, վեճերը: Ըստ լուսանկարիչների՝ սա լավ ապագա չի կանխագուշակում:
Ուսումնասիրության համաձայն՝ զույգերը, որոնցում մարդիկ գնահատում են իրար, երկարատև և առողջ հարաբերությունների ավելի մեծ հնարավորություն ունեն: