Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն հայտարարել է, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսումից հետո  դեսպանատան աշխատակիցների թիվը կկրճատվի 40 տոկոսով. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` այդ որոշումը լրջորեն կազդի դեսպանատան աշխատանքի վրա:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին է մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել  23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները և սպառնում պատասխան քայլերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել