168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշմամբ ռուս դիվանագետների արտաքսման հետեւանքով ՌԴ դեսպանության անձնակազմը զգալիորեն կկրճատվի: Այդ մասին, ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովլեւը։

«Առանց որեւէ կասկածի, դա (ռուս դիվանագետների արտաքսումը) լուրջ ազդեցություն կունենա դեսպանության աշխատանքի վրա: Դա անձնակազմի կրճատում է մոտավորապես 40 տոկոսով»,-ասել է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս շաբաթ ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել են «Սկրիպալի գործի» կապակցությամբ երկրից 23 ռուս դիվանագետների վտարելու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել