Կյանք, մենություն, լռություն, սեր, հիասթափություն ու վախեր. երեկ «Գոյ» թատրոնում հաղորդավար ու  բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը հանդիսատեսի համար ընթերցեց իր հեղինակային բանաստեղծությունները: «Իմ լռություն» խորագրով երեկոյին ներկա էին Ավետի ընկերներն ու մտերիմները, ինչպես նաև անծանոթ մարդիկ, ովքեր եկել էին լսելու նրա «լռությունը»: BlogNews.am-ը նախքան երեկոյի մեկնարկը հետնաբեմում զրուցել է Ավետի հետ, ով  շատ հուզված էր, ինչպես կյանքում առաջին անգամ բեմ բարձրանալիս:

Մինչև կյանքն Ավետին կբերեր հեռուստառադիոընկերություն, այդ ժամանակահատվածն ամբողջությամբ նա օգտագործել է հայերեն և ռուսերեն բանաստեղծություններ գրելով: «Իմ լռություն». երեկոյի խորագիրը վերցված էր Ավետի սիրելի երգերից մեկից, որը նա գրել էր Անի Քրիստիի համար. «Ես խոսքերի դաշտում աշխատող մարդ եմ և այդ լռության կարիքն ունեմ։ Այսպիսի  երեկոների ձևաչափը առավել շատ պետք է ինձ, քան հանդիսատեսին: Ես լռության մեջ ավելի շատ եմ խոսք գտնում, քան խոսքերի մեջ իմաստ, քանի որ խոսքերի հոսքի մեջ իմաստը մի փոքր թուլանում է, իսկ լռությունն այն արգանդն է, որը բերում է այնպիսի խոսք, որն առողջ է: Առաջին երկու երեկոները եղել են ամբողջությամբ հրավիրատոմսերով, ու հնչած լավ կարծիքները ես կապում եմ նրա հետ, որ դահլիճում մարդիկ էին, որոնք այսպես թե այնպես ինձ լավ էին վերաբերվում: Այս անգամ ամբողջությամբ բաց տոմսարկղ է եղել, ու եկել են այն մարդիկ, ովքեր ազգակցական կապ չունեն ինձ հետ, իսկ արդեն երեկոյից հետո մտակցական կապ կստեղծվի ինձ հետ, թե ոչ՝ արդեն ասել չեմ կարող»:

IMG (20) copyIMG (17) copyIMG (11) copyIMG (10) copyIMG (16) copyIMG (2) copyԵրեկ այն բացառիկ օրերից  էր, երբ Ավետն առանց ավելորդ ձևականության ու առանց նախապես գրված սցենարի էր բեմ դուրս եկել, ուինչպես այդ պահին թելադրեցին իր ներքին հոգեվիճակն ու զգացողությունները, հենց այդ ուղղությամբ էլ տարավ ընթացքը. «Երևանի ու Հայաստանի բոլոր մեծ ու փոքր հրապարակներում լինելիությունս եղել է, իսկ «Գոյ»-ի փոքր թատրոնում սիրտս թպրտում է, ինչպես առաջին անգամ, որովհետև սա շատ անկեղծ երեկո է, որտեղ ես մերկանում եմ այն աստիճան, որ իմ բոլոր խոցելի, անպաշտպան մտքերը կարողանում եմ ներկայացնել բարձրաձայն: Դա է գատնիքներից մեկը ու դա 120 հոգու գաղտնիք է, մեծ դահլիճ ու շատ հանդիսական ինձ պետք չէ: Բանաստեղծությունների թեմատիկան տարբեր է՝ վախեր, մենություն, լռություն, հիասթափություններ, սեր ու կյանք: Կան նաև ստեղծագործություններ, որոնք այսօր կհնչեն առաջին անգամ»: 

Դստեր՝ Լուսեի ծնունդը շատ բան է փոխել Ավետի կյանքում։ Փոքրիկը ոգեշնչման աղբյուր է, նաև՝ վախերի. «Մի բանաստեղծություն կա, որը նակարագրում է վախը, երբ մարդ վախենում է անժամանակ գնալուց… Ինչքան երջանկություն, որ բերել է Լուսեն, նույնքան էլ տանգնապ է բերել, կառչում կյանքից ու աղոթք առ Աստված, որ  երկար կյանք տա ինձ, որ հնարավորինս երկար կարողանամ վայելել այն հրաշքը, որը կոչվում է հայրություն»:

Մի օր բանաստեղծություններն արդյոք կդառնան ժողովածու՝ Ավետը դժվարանում է ասել. «Երբ բանաստեղծություններս գիրք դառնան, երևի թե դա ինձ համար ներքին խնդիր կառաջացնի: Գիրքը հանրայնացման առաջին քայլն է, իսկ ինձ համար այս ամեն ինչը դեռ շատ ինտիմ է: Իմ դեղնած թղթերը, ինչպես գրվում են առաջին օրինակով, հենց այդպես էլ դեռ դրված են սեղանին: Գուցե ինչ-որ մարդկանց դա պետք լինի, բայց ոչ ինձ ու ոչ այս պահին»,- եզրափակեց Ավետը:

IMG (4) copy

IMG (14) copyIMG (29) copyIMG (8) copyIMG (23) copyIMG (19) copyIMG (6) copyIMG (26) copyIMG (22) copyIMG (5) copyIMG (3) copy
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել