Tert.am-ը գրում է.

Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը վթարի ժամանակ մենակ չի եղել: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ղուկասավան համայնքի համայնքապետ Արա Վարդանյանը: Զոհված զինծառայողը եղել է այդ գյուղից։ 

«Օգնականը իջել է, որ քար դնի անիվի տակ, մեքենան փախել է, Էդգարն էլ գցել է իրեն միջից և զոհվել, իսկ մեքենան ընկել է ձորը»,-ասաց նա և նշեց, որ օգնականը, ով ևս զինծառայող է եղել, չի տուժել: Նա ասաց, որ Էդգարը սկսնակ վարող է եղել:

Արա Վարդանյանն ասաց, որ Էդգարը երկու մեծ եղբայր ուներ, որոնք արդեն ծառայել էին, ապրում էր ծնողների, տատիկի հետ, և ապահովված ընտանիք չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել